Մեծահասակների միայն 2%-ն է քնի մեջ խոսում. ինչպիսի՞ գիտական բացատրություն ունի այս երևույթը


21:00 , 4 սեպտեմբեր, 2020

Համաձայն վիճակագրության՝ մեծահասակների միայն 2%-ն է քնի մեջ խոսում։ Որոշներին դա ծիծաղելի է թվում, մյուսներին վախեցնում է, հատկապես այն ժամանակ, երբ քնած մարդը գոռում է։ Իրականում դա չվերահսկվող խոսք է և հիմնվել այն բանի վրա, ինչ ասել է մարդը քնած ժամանակ կամ դրանից որևէ բան եզրակացնել՝ հարկավոր չէ։

Գիտականորեն հայտնի է, որ քնի մեջ մեկ անգամ խոսելը տևում է առավելագույնը կես րոպե, սակայն կարող է պարբերաբար կրկնվել։

Ուսումնասիրելով երևույթը՝ գիտնականներն ուշադրություն են դարձրել այն բանին, որ արված արտահայտությունների շուրջ 25%-ը տեղի է ունենում արագ քնի ժամանակ։ Խոսքը կարող է կազմվել ինչպես մենախոսության, այնպես էլ երկխոսության տեսքով։ Ի դեպ, մարդն առավոտյան բացարձակապես չի հիշում, որ քնի մեջ ինչ-որ բան է խոսել։ Լինում են դեպքեր, երբ մարդը խոսում է իրեն ոչ ծանոթ լեզվով՝ իրականում չտիրապետելով դրան։ Դա բացատրվում է նրանով, որ վաղ մանկությունում մարդը մեծացել է այլ երկրում, և այժմ մարդուն թվում է, թե նա մոռացել է օտար լեզուն, սակայն դրա վերաբերյալ տեղեկատվությունը շարունակում է պահպանվել։

3-10 տարեկան երեխաների 50%-ը քնի մեջ խոսում է։ Մեծ մասը դադարում է դա անել դեռահասության տարիքում։ Եվ միայն մեծահասակների շատ քիչ մասը՝ յուրաքանչյուր 20-րդն է այդ առանձնահատկությունը պահպանում կյանքի ընթացքում։

Ինքնին այդ խոսակցություննեը վնասակար չեն, սակայն կան մի քանի «բայցեր»։ Նախ՝ երևույթը կարող է շատ վախեցնել սենյակի կամ մահճակալի հարևանին։ Երկրորդ՝ այն կարող է քնի խախտման հետևանք լինել։

Գիտնականները վստահեցնում են, որ քնի խանգարումը կարող է գենետիկական լինել։ Անցկացվել է հետազոտություն, որին մասնակցել են շուրջ 800 զույգ միասեռ և 1440 զույգ տարասեռ երկվորյակներ։ Արդյունքում կապ է հայտնաբերվել սիմնիլոկվիայի, ատամների ճռռոցի և մղձավանջների միջև։ Բժիշկները վստահեցնում են, որ երևույթը պետք է բուժել այն դեպքում, երբ այն հանդիսանում է համալիր խնդրի մի մասը։ Կան մասնագետներ, որոնք վստահ են, որ 25 տարեկանից հետո երևույթի առկայությունը կարող է մեծ խախտման մի մասնիկը լինել։ Սակայն այդ տեսակետն ապացուցված չէ և դեռևս չունի գիտական հիմնավորումներ։

Շատերը կարծում են, որ մարդը քնի մեջ խոսում է իր երազանքների և գաղտնի ցանկությունների մասին, սակայն դա ամենևին այդպես չէ։ Նման խոսըք, որպես կանոն, անգամ իմաստ չի ունենում և չի հասկացվում։