Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 190, մահվան՝ 5 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 44461 է, մահվան դեպքերինը՝ 1163


11:04 , 4 սեպտեմբեր, 2020

Հայաստանում սեպտեմբերի 4-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 190 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ սեպտեմբերի 4-ին հաստատվել է կորոնավիրուսի 44461 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 211281:

Փաստացի այս պահին բուժվում է 4041 պացիենտ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 39257 անձ:

Ընդհանուր առմամբ 1158 պացիենտ մահացել է: