Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը կորոնավիրուսով է վարակվել


05:31 , 4 սեպտեմբեր, 2020

Ermenihaber.am-ը գրում է․

Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը և իր կինը` Սեմիհա Յըլդըրըմը կորոնավիրուսով են վարակվել: 

Այս մասին Բինալի Յըլդըրըմը գրառում է արել Twitter-ում: Նա նշել է, որ  ինքն ու կինը դիմել են Անկարայի հիվանդանոցներից մեկը և թեստ հանձնել: Թեստի պատասխանը դրական է ստացվել: Այժմ նրանց առողջական վիճակը լավ է և տեղափոխվել են տուն:

Նա քաղաքացիներին կոչ է արել պահպանել սոցիալական հեռավորությունը, հիգիենայի կանոնները և դիմակներ կրել: