ԱՀԿ-ից հայտնել են, թե ամբողջ աշխարհում քանի մարդ է վարակվել կորոնավիրուսով համավարակի սկզբից ի վեր


02:16 , 4 սեպտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

Covid-19 համավարակի սկզբից ի վեր աշխարհում վարակված անձանց թիվը գերազանցել է 25.8 միլիոնը: Այս մասին հաղորդել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից:

Ըստ ԱՀԿ-ի պաշտոնական տվյալների՝ ընդհանուր առմամբ, 25 884 895 մարդու մոտ հաստատվել է նոր տեսակի կորոնավիրուս: 

Նշվում է, որ աշխարհում վարակից մահերի ընդհանուր թիվը 859 130 է:

Հիշեցնենք, որ Հայաստանում սեպտեմբերի 3-ին հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 196, մահվան՝ 5 նոր դեպք․վարակվածների ընդհանուր թիվը 44 271 է, մահվան դեպքերինը՝ 1158:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ