Մոսկվայում 2-ամյա երեխան ընկել է շենքի վեցերորդ հարկից և ողջ մնացել


00:02 , 4 սեպտեմբեր, 2020

Մոսկվայի բնակելի շենքերից մեկի վեցերորդ հարկից ընկնելուց հետո երեխան հոսպիտալացվել է: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով մայրաքաղաքային դատախազության մամլո ծառայությանը, երեխայի ընկնելու առնչությամբ ստուգումներ են սկսվել:

«Նախնական տեղեկության համաձայն՝ 2018 թվականին ծնված երեխան սեպտեմբերի 3-ին ընկել է շենքի 6-րդ հարկի բնակարանի պատուհանից: Տղան հոսպիտալացվել է»,- ասվում է գերատեսչության մամլո հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ բնակարանում այդ ժամանակ գտնվել է 2011 թվականին ծնված աղջիկ, մեծահասակներ տանը չեն եղել: