Սա ծաղր ու անընդունելի էքսպերիմենտ է արդարադատության նկատմամբ. Տիգրան Խաչիկյանը՝ Սահմանադրական ու Վճռաբեկ դատարանների միավորման մասին


21:49 , 3 սեպտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է․

Սա ծաղր է արդարադատության նկատմամբ: Միանշանակ է, որ այսօր այդ երկու դատարանները միավորելու հրամայական չունենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանը` անդրադառնալով Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների հնարավոր միավորմանը և Գերագույն դատարանի ստեղծմանը:

Նրա դիտարկմամբ՝ անիմաստ է նման փոփոխությունների իրականացումը. դրանք անհարկի էքսպերմինետներ են, իսկ արդարադատության ոլորտում էքսպերիմենտներով առաջ անցնելը, մանավանդ, եթե դրանք գիտությամբ թույլատրելի որևէ գործիքով հիմնավորված չեն, անընդունելի է:

«Իրավական պետությունում չի կարող լինել իրավիճակ, երբ արդարադատության ոլորտն ինչ-որ փորձադաշտ է դառնում, և փորձում են տարբեր մարմիններ միավորել՝ այն միտումով, որ դա կբերի արդյունավետության: Գիտության կողմից որևէ թույլատրելի բանաձևումով երաշխավորված չէ, որ այդ միավորումը պետք է հանգեցնի սահմանադրական արդարադատության որակական նոր շեմի սահմանմանը»,-ասաց Խաչիկյանը՝ ընդգծելով, թե դեմ է նախագծին, իսկ արդարադատության ոլորտում կան օրակարգային բազմաթիվ հրատապ խնդիրներ, լուծում պահանջող բազմաթիվ այլ հարցեր, որոնց ուղղությամբ մինչ այս պահը ոչ մի գործնական քայլ չի արվել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ