21:29 , 3 սեպտեմբեր, 2020Մանչեսթեր քաղաքի կենտրոնական հրապարակում հինգշաբթի բացվել է Երկրորդ աշխարհամարտի տարիներին զոհված խորհրդային զինվորներին նվիրված հուշատախտակը:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, հուշահամալիրի բացման միջոցառմանը, որը տեղի ունեցել աշխարհամարտի ավարտի ամսաթվին ընդառաջ, մասնակցել են Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանը, Մանչեսթերի քաղաքապետը, ինչպես նաև տեղի բնակիչներ:
«Մենք միշտ կհիշենք, թե ինչ բարձր գին է վճարել խորհրդային ժողովուրդը հաղթանակի համար, ինչ հարված է վերցրել իր վրա Կարմիր բանակը»,- իր ելույթում նշել է ՌԴ դեսպանը: