Ինչպես պայքարել խումհարի դեմ


23:00 , 3 սեպտեմբեր, 2020

Հելսինկիի համալսարանի և Արևելյան Ֆինլանդիայի համալսարանի գիտնականները հետազոտություն են հրապարակել, որում ասվում է, թե որ մթերքներն են օգնում խումհարի դեմ պայքարում:

Ինչպես պարզվել է, առաջինն, ինչ անհրաժեշտ է, դա մեծ քանակությամբ L-ցիստեին ամինաթթու պարունակող մթերքներն են: Այդ ամինաթթուն ամենաշատը պարունակում են հում ձուն, արևածաղկի հում սերմերը և թարմ ոլոռը:

Ուսումնասիրությունը պարզել է, որ L-ցիստեինի և խումհարի նշանների պակասելու միջև զգալի կապ կա: Անձինք, ովքեր օգտագործել են այդ մթերքները, նկատել են, որ իրենց մոտ նվազել է գլխացավը, սրտխառնոցը, սթրեսը և անհանգստությունը: