Համաձայն ԱԺ-ում քննարկվելիք փաթեթի՝ կարանտինի ժամանակ ընդունված ակտերի դատարանում վիճարկման ժամկետը 10 օր Է․ սա բազմաթիվ քաղաքացիների զրկելու է դատարան դիմելու հնարավորությունից․ Ռ․ Մելիքյան


17:19 , 3 սեպտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

Մայիսից ի վեր իրավաբանները բարձրաձայնում են, որ Հայաստանում հաստատված արտակարգ դրության ռեժիմը կարող է վերացվել՝ համավարակի դեմ պայքարի անհրաժեշտ միջոցառումները «սովորական օրենքներ» տեղափոխելու ճանապարհով։ Այս մասին գրառում է կատարել «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Նա մասնավորապես նշել է․ «Այդ «սովորական օրենքները» նույնպես մատնանշվում էին՝ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքները, որոնք գործում են դեռ 1990-ականներից։

Եվ ահա իշխող քաղաքական ուժը ամիսներ անց, լիուլի օգտվելով արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված

բոլոր հնարավոր «բարիքներից» (հավաքների տոտալ արգելքի պայմաններում հանրաքվեի չեղարկում, Սահմանադրության մեջ հակասահմանադրական եղանակով կատարված խայտառակ փոփոխություն, ՍԴ-ում ճգնաժամի ստեղծում, առանց պատշաճ հանրային քննարկման Լանզարոտի կոնվենցիայի վավերացում և այլն, և այլն, և այլն), վերջապես որոշել է գնալ միակ ռացիոնալ ճանապարհով, առկա սահմանափակումների մեծամասնությունը տեղափոխել «սովորական օրենքներ» և սեպտեմբերի 11-ից հետո այլևս չերկարացնել արտակարգ դրության ժամկետը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ