Սերժ Սարգսյանի առողջական վիճակը՝ բանավեճի պատճառ դատարանում. նիստը հետաձգվեց


16:01 , 3 սեպտեմբեր, 2020

Aysor.am-ը գրում է.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, հետաձգվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը։

Դատական այսօրվա նիստին ներկա չէր Սերժ Սարգսյանը։ Երրորդ նախագահի փաստաբան Ամրամ Մակինյանը հայտարարեց, որ իր պաշտպանյալի մոտ արձանագրվել է սուր շնչառական ֆոն։

Փաստաբանը դատարանին ներկայացրեց համապտասխան քաղվածքը, որով Սերժ Սարգսյանին ցուցված է բուժօգնության ստացում։
Դատավոր Վահե Միսակյանը նշեց, որ նիստը պետք է հետաձգի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: