11:00 , 3 սեպտեմբեր, 2020ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 3-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 32 հարց, որից 26-ը չի զեկուցվում: Եվս երկու հարց գաղտնի է:
Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.
- Վարժական հավաքներ հայտարարելու մասին,
- Պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը սահմանելու մասին,
- Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի մատակարարման ոլորտում առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին եւ այլ հարցեր: