Վան Դամը նկարահանվել է երաժշտական տեսահոլովակում, որի ռեժիսորը նրա դուստրն է, իսկ որդին՝ օպերատորը (Photo, Video)


07:31 , 3 սեպտեմբեր, 2020

Բելգիական ծագում ունեցող ամերիկացի դերասան, ռեժիսոր, մարտարվեստների վարպետ Ժան-Կլոդ Վան Դամը նկարահանվել է Aaron ֆրանսիական փոփ ռոք դուետի տեսահոլովակում, գրում է NME-ն։

59-ամյա Վան Դամը տեսահոլովակում պարում է կայանատեղիում և ծովի մոտ։

Տեսահոլովակի նկարահանումներին մասնակցելու առաջարկն արել է հենց դերասանը։ Նա երաժիշտների նոր ալբոմից ընտրել է իրեն դուր եկած Ultrarêve երգը, իսկ տեսահոլովակի վրա, կարելի է ասել, աշխատել է դերասանի ամբողջ ընտանիքը։

Տեսահոլովակի ռեժիսորը մարտարվեստների վարպետի դուստրն է, իսկ նրա որդին՝ օպերատորը։

«Ժան-Կլոդ Վան Դամը մեզ հայտնեց, թե այս երգը որքան մեծ նշանակություն ունի իր համար։ Նա առաջարկեց աննախադեպ պայմաններում նկարահանվել տեսանյութում»,- ասված է խմբի հայտարարության մեջ։

The Anatomy Of Light ալբոմը, որում ընդգրկվել է երգը, կթողարկվի սեպտեմբերի 18-ին։