Դեյլ Քարնեգին իր «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդեցություն ունենալ մարդկանց վրա» հայտնի գրքում առանձնացրել է մի գլուխ նվիրված ընտանեկան կյանքին: Այդ գլխում նա անդրադարձել է մի քանի պարզ բայց շատ կարևոր կանոնների, որոնց կիրառումն ընտանեկան կյանքում կբերի համերաշխություն և երջանկություն:
Յոթը կանոն, որոնց կատարումը թույլ է տալիս ձեր ընտանեկան կյանքը դարձնել ավելի երջանիկ.
Պետք չէ կշտամբել:
Մի փորձեք վերափոխել ձեր ամուսնուն:
Մի քննադատեք:
Հայտնեք մեկ մեկու ձեր անկեղծ երախտագիտությունը:
Ցուցաբերեք միմյանց հադեպ ուշադրության ոչ մեծ նշաններ:
Եղեք սիրալիր:
Կարդացեք ամուսնական կյանքի սեռական կողմի վերաբերյալ լավ գրքեր: