Բեյլ․ Ես ուզում եմ ֆուտբոլ խաղալ․ տեսնենք, թե ինչ կլինի


23:06 , 2 սեպտեմբեր, 2020

Armsport.am-ը գրում է․

«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը Ուելսի հավաքականի ճամբարում հարցազրույց է տվել Sky Sports-ին ու խոսել իր ապագայի մասին։

«Ես ուզում էի լքել թիմը անցած տարի։ Այն նախագիծը, ուր ես պատրաստվում էի գնալ, հետաքրքրում էր ինձ։ Սակայն ակումբը վերջին պահին արգելափակեց ամեն ինչ։

Ես ուզում եմ ֆուտբոլ խաղալ։ Ես 31 տարեկան եմ ու լավ մարզավիճակում եմ։ Տեսնենք, թե ինչ կլինի։ Ամեն ինչ թիմի ձեռքերում է։ Վերադարձ Պրեմիեր լի՞գա։ Երբ գա ժամանակը գուցե դա լինի իմ ընտրությունը։ Կրկնում եմ՝ ամեն ինչ թիմի ձեռքբերում է ու եթե լինեմ անկեղծ, հենց թիմն է ամեն ինչ բարդացնում»,-ասել է Բեյլը։