Լեռնային Ղարաբաղը շարունակում է սպառազինվել


19:14 , 26 հուլիս, 2013

Azatutyun.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղը շարունակում է սպառազինվել. այդ առումով վերջին երկու տարիները բավականին հաջող տարիներ են եղել, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց ԼՂ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: 

«Մենք երբևիցե այսպիսի իրավիճակ չենք ունեցել, ինչ ունենք այսօր կոնկրետ սպառազինության, ռազմական տեխնիկայի համալրման ուղղությամբ», - նշեց Հակոբյանը, հավելելով, որ այժմ «լուրջ» խնդիր կա ձեռք բերված զինամթերքի տեղավորման հետ կապված և այդ հարցը լուծելու համար մեծ զինապահեստ է կառուցվում:

Թե կոնկրետ ինչ զինատեսակներ է ձեռք բերել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը, Մովսես Հակոբյանը նախընտրեց չմանրամասնել:

Մտահոգություն հայտնելով Ադրբեջանի կողմից նոր զինտեխնիկայի ձեռքբերման կապակցությամբ՝ պաշտպանության նախարարը միևնույն ժամանակ նշեց, որ այդ երկիրը դեռևս հնարավորություն չունի պատերազմ սկսելու և հաղթելու:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ