«Այժմ իրար սիրահարված ենք ավելի, քան երբևէ». Մայա Պողոսյանը՝ ամուսնու հետ կարճատև բաժանման պատճառի, այդ փուլի հաղթահարման և միանալու որոշման մասին


16:16 , 2 սեպտեմբեր, 2020

Tert.am Life-ը գրում է.

Մայա Պողոսյանը և Ավետիս Խախամյանն ամիսներ առաջ սոցիալական ցանցի իրենց էջերում փոխեցին ընտանեկան կարգավիճակը՝ այդ կերպ հայտնելով, որ բաժանվել են։ Այն ժամանակ Ավետիսը հաստատեց բաժանման լուրը։ Ամիսներ առաջ Tert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել էր, որ զույգը նորից միասին է: Այսօր արդեն Մայան Tert.am Life–ի հետ անկեղծ զրույցում  առաջին անգամ խոսել է կյանքի այդ փուլի, բաժանման պատճառի, իր հոգեվիճակի և միանալու որոշում կայացնելու մասին։

Մայան ասաց, որ գիտի, թե քաղաքում ինչ մեծ հետաքրքրության ալիք էր բարձրացրել իրենց զույգի բաժանման լուրը, ինքը գիտակցել է, որ նման արձագանք կլինի, այդուհանդերձ, հենց ինքն է փոխել իր ֆեյսբուքյան էջի կարգավիճակը։

«Կողքից հետաքրքրությամբ հետևում էի այդ ամենին։ Մտածում էի, թե բացասական արձագանքներ այնուամենայնիվ իմ հասցեին շատ կլինեն, քանի որ ես կին եմ, իսկ մեր հասարակության մեջ բաժանված կին լինելը հեշտ բան չէ, բայց հակառակը եղավ։ Բացասական ոչ մի արձագանքի չեմ հանդիպել, մարդիկ այնքան ուշադիր ու հոգատար էին իմ հանդեպ։ Շատերը պատրաստակամ էին օգնել, ամեն հարցում աջակցել ինձ։ Բայց ես բնավորությամբ այնպիսին եմ, որ չեմ ունեցել օգնության կարիք և չեմ ընդունել, ուղղակի այդպիսի վերաբերմունքն ու հոգատարությունն անշուշտ հաճելի էր»,–ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: