«Բելառուսի տարածքում ռուսական ռազմաբազաների տեղակայման հարցը օրակարգում չէ». Պեսկով


16:07 , 2 սեպտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

Բելառուսի տարածքում ռուսական ռազմաբազաների տեղակայման հարցը օրակարգում չէ։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Հարցն օրակարգում չէ»,- ասել է նա՝ ի պատասխան Բելառուսում ՌԴ ռազմաբազայի տեղակայման հեռանկարների վերաբերյալ հարցին։

Մեկնաբանելով Բելառուսի պաշտպանության նախարարի այցը Ռուսաստան՝ Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը և Բելառուսը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամներ են, ստեղծվել է երկու երկրների Միութենական պետություն, տարբեր ոլորտներում զարգանում են երկկողմ լայն հարաբերություններ։

«Ուստի կանոնավոր և ամենօրյա շփումներն իրականացվում են ամենատարբեր ոլորտներում»,- պարզաբանել է նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: