Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի տարածքով անցնող ջրանցքում կնոջ դի է հայտնաբերվել


14:55 , 2 սեպտեմբեր, 2020

Սեպտեմբերի 1-ին, ժամը 10:18-ին Մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան գյուղի ջրանցքում դի կա․ դիակը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արմավիրի Մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ջրանցքից դուրս են բերել կնոջ դի: