Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 197, մահվան՝ 4 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 44075 է, մահվան դեպքերինը՝ 1153


11:06 , 2 սեպտեմբեր, 2020

Հայաստանում սեպտեմբերի 2-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 197 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ սեպտեմբերի 2-ին հաստատվել է կորոնավիրուսի 44075 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 209389:

Փաստացի այս պահին բուժվում է 4291 պացիենտ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 38631 անձ:

Ընդհանուր առմամբ 1153 պացիենտ մահացել է: