Սեպտեմբերի 1-ի առթիվ պսակ են փոխանցել կառավարությանը. «Հրապարակ»


09:38 , 2 սեպտեմբեր, 2020

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 1-ը երեկ յուրօրինակ ձեւով են նշել Շիրակի մարզում, ավելի կոնկրետ՝ մարզպետարանի դիմաց։ Մի խումբ քաղաքացիներ բժշկական դիմակներով պսակ են «նվիրել» մարզպետարանին՝ ի նշան իշխանությունների նկատմամբ իրենց բողոքի։

Մարդու իրավունքների ոլորտի փորձագետ, աղետի գոտու 1994-96թթ. թալանն ուսումնասիրող փաստահավաք խմբի ներկայացուցիչ Կարապետ Պողոսյանը տեղադրել էր պսակի լուսանկարը, կից գրելով՝ «Ապաշնորհ կառավարության ապաշնորհ գործունեության արդյունքում կորցրեցինք սեպտեմբերի 1-ի խորհուրդը, իր հետեւանքներով»։ Նա հույս է հայտնել, որ մարզպետարանից պսակը կուղարկեն վարչապետին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում