Էդ Շիրանն առաջին անգամ հայր է դարձել


07:31 , 2 սեպտեմբեր, 2020

Փոփ-կատարող Էդ Շիրանը եւ նրա կինը՝ Չերրի Սիբորնն, առաջին անգամ ծնող են դարձել։

Այս մասին Էդ Շիրանը հայտնել է իր Instagram-ում՝ հրապարակելով նորածնի գուլպաների լուսանկարը։  Աղջկան անվանել են Լիրա Անտարկտիկա Սիբորն Շիրան։ «Մենք պարզապես սիրահարված ենք նրան։ Մայրն ու փոքրիկը իրենց հիանալի են զգում, մենք երջանկությունից յոթերորդ երկնքում ենք», - գրել է երաժիշտը։