18:11 , 26 հուլիս, 20131in.am-ը գրում է.
Ռուսական էստրադայի փոփ-թագավոր Ֆիլիպ Կիրկորովը որդու՝ Մարտինի և դստեր՝ Ալլա-Վիկտորիայի հետ մեկնել է հանգստի: Այս մասին հաղորդում է StarHit-ը:
«Թռնում ենք դեպի ծով»,- գրել է Կիրկորովը Twitter-ում հրապարակված լուսանկարի տակ, որտեղ նա երեխաների հետ գտնվում է ինքնաթիռում:
Հանուն երեխաների հետ համատեղ հանգստի երգիչը բաց է թողել «Նոր ալիք-2013» երաժշտական ամենամյա մրցույթը, որը մեկնարկել է Յուրմալայում՝ հուլիսի 23-ին:
Փառատոնի ժյուրիի նախագահ Իգոր Կրուտոյն ասել է, որ Կիրկորովը մեկնել է Հունաստան, որտեղ նախօրոք տուն է վարձակալել: «Նոր ալիքի» ավարտից հետո նրան պետք է միանա նաև Քրիստինա Օրբակայտեն՝ ընտանիքի հետ: