TikTok-ում խալերը հեռացնելու վտանգավոր մարտահրավեր է հայտնվել


00:00 , 2 սեպտեմբեր, 2020

TikTok տեսածառայության մեջ մարտահրավեր է հայտնվել, որը օգտվողներին կոչ է անում հեռացնել խալերը՝ ձեռքի տակ եղած միջոցներով։ Այս մասին հաղորդում է The Sun- ը:

Բժիշկները նշել են, որ տնային պայմաններում խալերից ազատվելու փորձը կարող է ուժեղ արյունահոսություն առաջացնել, տարբեր վարակների և այլ հիվանդությունների պատճառ դառնալ:

Մասնագետների խոսքերով, խալերի հեռացման համար պարտադիր է բժշկի միջամտությունը։

Բժիշկները նաև կոչ են արել օգտատերերին չկրկնել տվյալ փորձը։