Միսնկում սկսել են ձերբակալել ցույցի դուրս եկած ուսանողներին


19:05 , 1 սեպտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

Մինսկի կենտրոնում սկսվել է չարտոնագրված բողոքի ցույցի մասնակիցների ձերբակալումը:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հավելելով, որ այսօր առավոտյան Բելառուսի մայրաքաղաքում՝  Բելառուսի պետական համալսարանի մոտակայքում՝ մեկնարկել է ուսանողների ցույցը։

Ուսանողները տարբեր կարգախոսներ են հնչեցրել և ծափահարել են միմյանց: Ոստիկանության աշխատակիցները մոտակայքում են եղել և հետևել են կարգուկանոնի պահպանմանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ