Նավթի համաշխարհային գներն աճում են


18:45 , 1 սեպտեմբեր, 2020

Նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին վկայում են սեպտեմբերի 1-ի սակարկությունների տվյալները:

WTI տեսակի նավթի հոկտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինն աճել է 0.96 տոկոսով՝ մինչև 43.02 դոլար՝ մեկ բարելի դիմաց:

Brent ապրանքանիշի նոյեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 1.10 տոկոսով՝ մինչև 45.78 դոլար՝ մեկ բարելի դիմաց: