Ոնց որ մեկին մեղադրեն գրպանահատության համար, ֆռա, ասի. «Ես որևէ կապ չունեմ ավտո գողանալու հետ»


19:00 , 1 սեպտեմբեր, 2020

Լրատվականների «սենսացիոն բացահայտումների» վրա ուշադրություն չեմ դարձնում այնքան ժամանակ, մինչև չեն սկսվում ջղայնացած հերքումները։ Հերքումներն ուշադիր կարդալով՝ պարզ է դառնում արդյոք շարքային «մուտիլովկա» է, թե տակն իսկապես բան կա։

Վերջին՝ ամենաթարմ, օրինակը. կառավարական առանձնատների վերանորոգման կոռուպցիոն սկանդալը։

Կարդում ես աներձագի վրդովված հերքումը ու հասկանում ես, որ նա լրիվ այլ բան է հերքում, քան գրած էր ՓԱՍՏԻՆՖՈ-ի նյութում։ Սկզբնաղբյուրում ասվում է, որ գործարքի մասնակից ընկերությունը Հրաչ Հակոբյանի միջնորդությամբ է գործը ստացել, իսկ Հակոբյանն «հերքում» է, թե առանձնատների ՊՈԱԿ-ի տնօրենի նշանակման հետ կապ չունի, կլասիկ շլանգի տեղ դնելու օրինակ է )

Ոնց որ մեկին մեղադրեն գրպանահատության համար, ֆռա, ասի. «Ես որևէ կապ չունեմ ավտո գողանալու հետ»։

Էդուարդ DJ Աղաջանյանն էլ «դեղին մամուլի» հասցեին շանթեր նետելով է սկսում իր գրառումը, բայց և այնուամենայնիվ ՀԱՍՏԱՏՈՒՄ է, որ չարաշահումներ եղել են ու որ քրեական գործ է հարուցված։

Նաև ասում է, թե սուտ է, որ աներձագն է բերել վերանորոգող ընկերությունը, բայց հետո պարզաբանման մեջ «մոռանում» է այդ պահը «պարզաբանի»։

Մի կարևոր բան էլ. կառավարական առանձնատների վերանորոգման ընթացքում փող ուտելու թեման առաջինը, եթե չեմ սխալվում, AntiFake.am-ն էր բացել դեռ անցյալ տարի։ Ինչ ասես չասացին Անտիֆեյքին, թե բա սուտ ա, մուտիլովկա է, ֆլան-ֆստան է։

Իսկ հիմա քրեական գործ է հարուցված ու հենց Էդուարդ Աղաջանյանի դիմումով։