«780 հազար ք/կմ տարածքով Թուրքիային փորձում են սահմանափակել Միջերկրական ծովի արևելյան հատվածում». Էրդողան


20:33 , 1 սեպտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր` սեպտեմբերի 1-ին, Անկարայում հայտարարել է, որ «Թուրքիայի իրավունքների ոտնահարման փորձերը Միջերկրական ծովում անարդար են, Թուրքիային փորձում են սահմանափակել»: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

Էրդողանը մի շարք երկրների կողմից Միջերկրական ծովի արևելյան հատվածի ռեսուրսների «յուրացումն» անվանել է «ժամանակակից գաղութատիրության» օրինակ:

«780 հազար քառակուսի կիլոմետր տարածքով Թուրքիային Միջերկրական ծովում փորձում են սեղմել 10 քառակուսի կմ տարածքում` լայն ծովային գոտին բռնագրավելու միջոցով: Մի՞թե սա անարդարություն և ապօրինություն չէ»,-հայտարարել է Էրդողանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ