Մանրամասներ Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակից


17:46 , 26 հուլիս, 2013

Galatv.am-ը գրում է.

Հուլիսի 25-ին Վրաստանի Հանրապետության Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած  Լ. (ծնված 2009թ.), Ռ. (ծնված 2001թ.),  Մ. (ծնված 2004թ.)  Կարապետյանների և Հ.Դավթյանի (ծնված 1989թ.) Հայաստան տեղափոխումը, անհրաժեշտ հետազոտություններն ու հետագա բուժումը կազմակերպվել է ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ և անմիջական հսկողությամբ։

Վնասվածքներ ստացած երեխաներից Մ. Կարապետյանի առողջական վիճակը Վրաստանի մասնագետների կողմից գնահատվել էր ծայրահեղ ծանր։ Այդ իսկ պատճառով Հայաստան տեղափոխելուց անմիջապես հետո Գյումրու բժշկական կենտրոնում կազմակերպվել է նրա համալիր հետազոտությունը։ Համակարգչային շերտագրությամբ պարզվել է, որ երեխայի մոտ առկա են գլխի և ողնաշարի պարանոցային հատվածի վնասվածքներ։ Գյումրու մասնագետները, խորհրդակցելով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի առաջատար մասնագետների հետ, կարողացել են հիվանդի տեղափոխումը ռեանիմոբիլով այնպես կազմակերպել, որ վիճակի վատթարացում տեղի չունենա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ