Նախնական վարկածով՝ վաճառված օղին բացված է եղել տեխնիկական սպիրտից


15:43 , 1 սեպտեմբեր, 2020

Hraparak.am-ը գրում է.

Վերջին տվյալներով՝ այսօր 10 մարդ մահացել է Արմավիր քաղաքի բնակիչ Աշոտ Հովսեփյանի վաճառած 30 լիտր սպիրտից։ «Հրապարակը» ՍԱՊԾ մամուլի քարտուղար Անուշ Հարությունին հարցրեց, թե արդյո՞ք անհատ ձեռներեցները ևս ՍԱՊԾ վերահսկողության ներքո չեն։

Ըստ խոսնակի՝ ոչ, որովհետև այսպես կոչված՝ օղին իրացման ցանցից չի վաճառվել։ Մարդը, փաստորեն իր տնից թույն է վաճառել։ Անուշ Հարոթյունյանը հայտնեց, որ առգրավված խմբաքանակից մի մաս նմուշառվել է և ուղարկվել է փորձաքննության։

Այս պահին ՍԱՊԾ-ից սպիրտի պարունակության մասին չեն կարող հայտնել, սակայն նախնական վարկածն այն է, որ ջրի հետ բացվել է մեթիլ սպիրտ։ Այսինքն՝ տեխնիկական։