17:55 , 26 հուլիս, 20131in.am-ը գրում է.
Իտալիայում այս շաբաթ գրանցվել է ռեկորդային բարձր ջերմաստիճան: «Խարոն» հակացիկլոնը Ալժիրից ու Մարոկկոյից Ապենինյան թերակղզի է տեղափոխել տաք ջերմաստիճանի մեծ զանգվածներ, ինչի հետևանքով սնդիկի սյունը երկրի շատ շրջաններում հասել է 40 աստիճանի: Այս մասին տեղեկացնում է RIA Novosti-ն:
Համաձայն Իտալիայի առողջապահության կայքում տեղադրված հատուկ տեղեկագրի՝ այսօր «կարմիր» (բարձր) մակարդակ է գրանցվել երկրի խոշորագույն 8 քաղաքներում՝ Ջենովա, Բոլոնյա, Բոլցանո, Վերոնա, Պերուջա, Տրիեստ, Թուրին և Ֆլորենցիա:
Վաղն այս քաղաքներին կմիանան Բրեշիան ու Հռոմը, որոնք դեռ «նարնջագույն» են, քանի որ ջերմաստիճանն այստեղ չի գերազանցում 35 աստիճանը:
Հիդրոօդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ առավելագույն ջերմաստիճան՝ 40 աստիճանց բարձր, կգրանցվի երկուշաբթի Սիցիլիայում, Կալաբրիայում ու Ապուլիայում:
Դատելով ամեն ինչից՝ օգոստոսի առաջին շաբաթը Իտալիայում կգրանցվի վերջին 10 տարվա ամենաբարձր ջերմաստիճանը: