Այս ժամանակի մեջ գոնե հասցնենք հուշել, որ անձնազոհությունը հավերժ ապրելու համար ծնվելու առաջին ճիչն է…


17:25 , 26 հուլիս, 2013

…Պարտության այս շարանը կշարունակվի այնքան, մինչև կվերջանա փոթորիկը, որի ընթացքում շատ բան, այդ թվում և մարդու ներքին լռությունը, կսկսի խանգարել իրեն…
Միշտ լսել եմ, որ պատմություն չունեցող անհատները չունեն նաև հիշողություն… 
Իսկ հիշողությունը նրա ու բոլորի անցյալն է, կյանքը: Իսկ կյանքը տարրալուծված է ժամանակի մեջ, իսկ ժամանակը ՇԱՐԺՎՈՒՄ է` իր հետ տանելով նաև մարդու լռությունը…
Բարեբախտաբար, ժամանակը դադար չունի, և պարզ է չէ՞, որ ժամանակի այս հավերժության մեջ է թաքնված շան գլուխը…
Այս ժամանակի մեջ գոնե հասցնենք հուշել, որ անձնազոհությունը հավերժ ապրելու համար ծնվելու առաջին ճիչն է…