Սիրելի երևանցիներ, ձեր վճարած հարկերից քաղաքապետարանը նոր ավտոբուսների փոխարեն գնում է նոր Գազելներ՝ հատը 19,5 միլիոն դրամ


11:05 , 1 սեպտեմբեր, 2020
Երեկ հայտարարեցի, որ խոստացված նոր ավտոբուսների փոխարեն, հարկատուների հաշվին իշխանությունները ձեռք են բերում նոր Գազելներ։ Ուսումնասիրելով ներկայացված հայտերը տեղեկացնում, որ մրցույթին մասնակցել են երկու կազմակերպություն՝ «Ռեգնում» և «Մուլտի Մոթորս» ՍՊԸ-ները։

Ինչպես և ակնկալվում էր երկուսն էլ ներկայացրել են նույն` «Գազել Սիթի» մակնիշի միկրոավտոբուսները։ Ամենայն հավանականությամբ հաղթող կճանաչվի «Մուլտի Մոթորս» ՍՊԸ-ն, քանի որ վերջինս ներկայացնելով 1.945 միլիարդ դրամի գնառաջարկ, առաջ է անցել մյուս կազմակերպությունից 200 հազար դրամով։

Այսպիսո’վ սիրելի երևանցիներ, ձեր վճարած հարկերից քաղաքապետրանը գնում է նոր Գազել՝ հատի համար վճարելով շուրջ 19.5 միլիոն դրամ։