Իսրայելում 33-ամյա հարսնացուն սրտի կաթված է տարել իր հարսանիքի ժամանակ


11:31 , 1 սեպտեմբեր, 2020

Tert.am-ը գրում է.

Իսրայելի Սդոթ Նեգև շրջանի բնակչուհին իր իսկ հարսանեկան արարողության ժամանակ սրտի կաթված է տարել, գրում է Daily Mail պարբերականը։ 

Օգոստոսի 30-ին 33-ամյա հարսնացուն առանձնատան հարակից այգում տեղի ունեցող հարսանեկան արարողության ժամանակ ուշագնաց է եղել։ Նշվում է, որ հյուրերից մի քանիսը բժիշկներ են եղել և կարողացել են մինչև շտապօգնության տեղ հասնելը համապատասխան օգնություն ցուցաբերել։ 

Հարսնացուին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Բեեր Շևա քաղաքի բուժկենտրոն, մինչև տեղ հասնելը սիրտ-թոքային վերակենդանացում է արվել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: