Ցանցում հայտնվել է «Իսլամական պետության» ֆինանսիստների ձերբակալման տեսանյութը


03:32 , 1 սեպտեմբեր, 2020

Shantnews.am-ը գրում է․

Ցանցում է հայտնվել տեսանյութ այն մասին, թե ինչպես են Անվտանգության դաշնային մարմնի աշխատակիցները 5 շրջաններում ձերբակալում «Իսլամական պետության» 5 ֆինանսիստների:

Կադրերում երևում է, թե ինչպես են անվտանգության ուժերը հանցագործներից մեկին գետնի վրա գցում, իսկ մյուսներին ձերբակալում են բնակարանում:

Տղամարդկանց ձեռնաշղթաներ են հագցնում, որից հետո նստեցնում են միկրոավտոբուս:

Տեսանյութում երևում է նաև, որ արգելված կազմակերպության ֆինանսիստների մոտ գտնում են անձնագրեր, բանկային քարտեր և բջջային հեռախոսներ: