17:53 , 26 հուլիս, 2013Անկախ թանկացումներից և ֆինանսական ճգնաժամերից` թանկարժեք ապրանքները վաճառվում են: Պատճառն այն է, որ ունևորները պատրաստ են վճարել թանկարժեք իրերի դիմաց: Ստորև ներկայացվում է ամենաթանկ իրերի տասնյակը:
1. Շան Ամոր-Ամոր վզկապ

Կան շների վզկապներ, որ ջրի գին ունեն: Բայց և կան այնպիսիք, որոնք աշխարհի ամենաթանկ իրերի շարքին են դասվում: Եթե կարծում եք, որ ձեր շունը շքեղության կարիք է զգում, ապա գնեք Ամոր-Ամոր կոչվող վզկապը: Այս վզկապը, որն արժե 1.8 միլիոն ԱՄՆ դոլար, 52 կարատանոց ադամանդներով վզկապ է: Սրանով ցանկացած շուն իրեն հարուստ կզգա: Վզկապի կենտրոնական հատվածում 7 կարատանոց ադամանդ է: Վզկապում օգտագործված է նաև կոկորդիլոսի թանկարժեք կաշի:
2. iPhone 4S էլիտ գոլդ

iPhone-ը թանկարժեք հեռախոս է, բայց եթե դուք փողի հսկայական կապոցներ ունեք և կուզեիք ավելի թանկարժեք մի բան գնել, ապա iPhone 4S էլիտ գոլդը հենց ձեզ համար է: Այն արժե 9.4 միլիոն դոլար: Պատված է 500 ադամանդներով, որոնք կազմում են հարյուր կարատ: Այն աչքի է զարնում էլեգանտ դիզայնով: Անկասկած, բոլորն էլ կերազեին նման նվեր ստանալ:
3. Սուլթանի ոսկե կարկանդակը

Շատերը չէին հրաժարվի անգամ հասարակ զարդարանքներով և նախշերով սովորական կարկանդակներից: Մարդու ախորժակ է բացվում այս անուշեղենների մասին մտածելիս միայն: Իսկ ոսկե կարկանդակների մասին էլ խոսք չկա: Սուլթանի ոսկե կարկանդակն արժե մոտ 1000 դոլար Ստամբուլի հյուրանոցում: Այն զարդարված է 24 կարատանոց ոսկե տերևի նախշով: Սակայն եթե ուզում ես փորձել իսկական արքայավայել կարկանդակ, պատվիրիր նյույորքյան Ֆրոզեն Հաութ Չոքոլետ կարկանդակը: Այն արժե 25,000 դոլար, և նրա բաղադրության մեջ օգտագործված են ամենաէկզոտիկ բաղադրատարրերը: Այն մատուցվում է ոսկե գդալով` ամբողջական դարձնելով արքայավայել աղանդերը:
4. Ադամանդյա մերսում

Ճոխությունը միայն իրերի տեսքով չի լինում: Կան նաև ճոխ ծառայություններ, որոնք ձեզ կարող են պարգևել անմոռանալի զգացողություններ: Ադամանդյա մերսումն արժե $25,000 դոլար: Սա միայն զեղչված գինն է, իսկ ամբողջական արժեքը կարող է կազմել $100,000 դոլար: Այս մերսումը ձեզ բերկրալից պահեր կպարգևի և միաժամանակ կազատի ամենօրյա սթրեսից:
5. Հերմես Բիրքին ձեռքի պայուսակ

Թանկարժեք պայուսակներով ոչ ոքի չես զարմացնի: Սակայն կան այնպիսի պայուսակները, որոնք ոչ թե պարզապես թանկ են, այլ իսկական ճոխություն են, որ քչերը իրենց կարող են թույլ տալ: Հերմես Բիրքին ձեռքի պայուսակը` ստեղծված Գինզա Թանաքայի կողմից, երբևէ ստեղծված ամենաթանկարժեք պայուսակն է: Այս փոքրիկ ձեռքի պայուսակը` զարդարված 2000 ադամանդե քարերով, վաճառվել է 1.9 միլիոն դոլարով մի քանի տարի առաջ: Պատկերացնո՞ւմ եք, թե որքան այն կարժենար այսօր:
6. Ադամանդյա մարտինի

Ադամանդյա մարտինին խմիչք է: Այն մատուցվում է ապակե բաժակով, որի հատակին ամուսնության ադամանդյա մատանի կա: Նյու Յորքի «Ալգոնքուին» հյուրանոցում այս խմիչքն արժե 10,000 դոլար: Սա իհարկե պայմանական արժեքն է, իսկ իրական արժեքը կախված կլինի այն մատանուց, որով որոշում եք առաջարկություն անել ձեր ապագա կնոջը:
7.Բուգատի Վեյրոն Սուպերսպորտ

Մեքենան չէր կարող աշխարհի ամենաթանկարժեք բաների ցանկից դուրս մնալ: Բուգատի Վեյրոն Սուպերսպորտն աշխարհի ամենաթանկ մեքենաներից է: Այն արժե 2.6 միլիոն դոլար: Այս պերճաշուք մեքենան սլանում է ժամում 268 մղոն արագությամբ: Այսպիսով, այն ամենաարագընթաց մեքենան է:
8. Ֆլեուր Բուրգեր 5000

Աշխարհի ամենաթանկարժեք բուրգերը կարող եք համտեսել Լաս Վեգասում: 5,000 դոլար արժողությամբ Ֆլեուր Բուրգեր 5000-ը համեմված է հատուկ սոուսով: Խնամքով ընտրված բաղադրամասերը նրան տալիս են անկրկնելի համ: Այս բուրգերից ուղղակի անհնար է հրաժարվել:
9. Թանկարժեք նախաճաշ

Հասարակ նախաճաշը սովորաբար այնքան էլ թանկ չի նստում մեզ վրա: «Նորմայի ռեստորանը» անունը կրող նյույորքյան ռեստորանում ձվածեղից կազմված նախաճաշը կարող է արժենալ 1,000 դոլար: Բանն այն է, որ այս ճաշատեսակում կա օմար և սեվրուգայի ձկնկիթ: Գինն ամբողջովին արդարացված է` հաշվի առնելով թանկարժեք բաղադրամասերի առկայությունը: Սա իսկական չեմպիոնների նախաճաշ է:
10. Հարի Վինթսոնի սուտակե հողաթափեր

Ամենաթանկարժեք կոշիկները մինչ այժմ Հարի Վինթսոնի Ռուբի կոշիկներն են: Դրանք արժեն մոտ 3 միլիոն դոլար: 1, 350 կարատանոց 4,600 սուտակները, ինչպես նաև 50 կարատանոց ադամանդները դարձնում են այս կոշիկը աշխարհի ամենաթանկարժեքն աշխարհում: Սուտակե կոշիկները ստեղծվել են 1989 թ.-ին «Օզի հրաշագործի» (The Wizard of Oz) հիսնամյակը նշելու համար, որի մեջ Ջուդի Գարլենդը կրում էր սուտակե կոշիկներ: