Ռեալ Սոսեյդադի նորեկը վարակվել է կորոնավիրուսով


22:29 , 31 օգոստոս, 2020

Armsport.am-ը գրում է․

«Ռեալ Սոսեյդադի» նորեկ Դավիդ Սիլվան վարակվել է կորոնավիրուսով, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

34-ամյա ֆուտբոլիստի թեստի արդյունքներն դրական են եղել, որից հետո նա անմիջապես ինքնամեկուսացվել է:

Հաղորդվում է, որ Սիլվան իրեն լավ է զգում և տանը շարունակում է մարզումները:

Հիշեցնենք, որ Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվեց իսպանական ակումբ: Մանչեսթերյան թիմում նա անցկացրեց 10-ը տարի: