«Սկզբից շատ անսպասելի էր այս ամենը». Հրաչյա Հարությունյանի դուստրը` իրենց օգնելու մասին


16:55 , 26 հուլիս, 2013

Galatv.am-ը գրում է.

Հրաչյա Հարությունյանի ընտանիքը չի կարողանում կապ հաստատել «Մատրոսկայա տիշինա» կալանավայրում գտնվող Հարությունյանի հետ:

Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում պատմեց Հարությունյանի դուստրը` Լիլիթ Հարությունյանը:

«Դեռևս չենք զրուցել իր հետ, չի ստացվել, սակայն անընդհատ կապ ենք պահում փաստաբանների հետ, որոնք խոստացել են օգնել հեռախոսազրույց ունենալ հայրիկիս հետ, սակայն առայժմ դա հնարավոր չէ»:

Հարությունյանի ընտանիքի անդամների համար կարևոր է այն փաստը, որ ՌԴ-ի կալանավայրում գտնվող իրենց հայրիկը աստիճանաբար կազդուրվում է թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, հատկապես այն դեպքից հետո, երբ իմացել էին, որ թևը կոտրված է, սակայն փաստաբանները հանգստացնում են. Արդեն կազդուրվում է:

Հարցին, թե ինչ զգացողություն ունեցան իրենք, հասարակական բուռն արձագանքից հետո, Լիլիթը պատասխանեց, որ ի սկզբանե նման բան չէին սպասում.

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ