Դատարանը պարտավորեցրել է Կոռոպցիայի կանխարգելման հանձնաժողովին քննել Ն․ Փաշինյանի կողմից վարքկանոնների խախտման մասին «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ դիմումը


20:47 , 31 օգոստոս, 2020

Tert.am-ը գրում է․

Օգոստոսի 24-ին Վարչական դատարանը բավարարել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի հայցն ընդդեմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ պարտավորեցնելով քննել վարչապետ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման վերաբերյալ դիմումը։Այս մասին տեղեկացնում է «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ-ի մամուլի ծառայությունը։

«Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպությունը 2019թ. նոյեմբերի 29-ին դիմում էր ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնները խախտելու վերաբերյալ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ