«Խաղաղ բանակցային գործընթացը մեզ համար եղել և մնում է կարևոր առաջնահերթություն հակամարտության կարգավորման համար». Մնացականյանը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու ադրբեջանցի գործընկերոջ հետ


19:51 , 31 օգոստոս, 2020

Tert.am-ը գրում է․

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Интерфакс գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման եղանակներին և պատրաստակամություն հայտնել հանդիպելու ադրբեջանցի գործընկերոջ հետ:

«Հայաստանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը հետաքրքրված են տարածաշրջանում կայուն խաղաղությամբ: Դա հնարավոր կլինի խաղաղ համաձայնագրի հասնելու միջոցով, որը հիմնված կլինի փոխզիջումների վրա: Միակողմանի զիջումները բացառվում են: Դրանք չեն կարող հեռանկարներ ունենալ: Խաղաղ բանակցային գործընթացը մեզ համար եղել և մնում է կարևոր առաջնահերթություն հակամարտության կարգավորման համար»,- մեկնաբանել է Մնացականյանը՝ կարևորելով հիմնախնդրի կարգավորման հարցը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ