Զելինսկին երկարաձգեց Նապոլիի հետ կնքած պայմանագիրը


18:48 , 31 օգոստոս, 2020

Armsport.am-ը գրում է․

«Նապոլիի» լեհ կիսապաշտպան Պյոտր Զելինսկին երկարաձգել է ակումբի հետ կնքած պայմանագիրը, տեղեկացնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը:

Զելինսկին «Նապոլիում» հանդես կգա մինչև 2024 թվականը:

Նախորդ մրցաշրջանում լեհ ֆուտբոլիստը մասնակցել է 49 հանդիպման և դարձել՝ 2 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ Զելինսկին «Նապոլի» է տեղափոխվել 2016 թվականին: