Պաշտոնական. Լոռին նորեկ ունի


16:15 , 31 օգոստոս, 2020

Armsport.am-ը գրում է․

«Լոռի» է տեղափոխվել պորտուգալացի հարձակվող Մուասիր Պաչեկո Կասսաման։ Այդ մասին հայտնում է վանաձորյան ակումբի մամուլի ծառայությունը:

24-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել պորտուգալական «Ամարանտե», «Պեդրաս Սալգադաս», «Ամորա» ակումբներում։

Կասսամայի հետ կնքվել է 2 տարվա պայմանագիր։