Մերձբալթյան երկրները որոշել են պատժամիջոցներ սահմանել Լուկաշենկոյի դեմ


15:27 , 31 օգոստոս, 2020

Tert.am-ը գրում է․

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կներառվի այն անձանց ցուցակում, որոնց մուտքը մերձբալթյան երկրներ կարգելվի` Բելառուսում ընտրությունները կեղծելու և ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու պատճառով: Այս մասին հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, գրում է eadaily.com կայքը:

«Այսօր՝ օրվա երկրորդ կեսին, Լիտվան, Լատվիան և Էստոնիան կներկայացնեն այդ ցուցակը: Դրանում շուրջ 30 ազգանուն կա, սակայն դա դեռևս ցուցակի սկզբնական տեսքն է, անկասկած, այդ ցուցակն ապագայում կլրացվի նոր մարդկանցով և իշխանության ներկայացուցիչներով»,-հայտարարել է Նաուսեդան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։