Օզբիլիսը հրաժարվեց մեկնաբանություն տալ ոստիկանների հետ կապված միջադեպից


13:39 , 31 օգոստոս, 2020

Armsport.am-ը գրում է․

Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Փյունիկի» ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը հրաժարվեց մեկնաբանել տեղեկություններն այն մասին, որ այս գիշեր հավաքականի որոշ ֆուտբոլիստներ Կասկադում ծեծի են ենթարկել ոստիկանության աշխատակիցների.

«Այդ թեմայով ոչինչ չեմ կարող ասել»,-ասաց Օզբիլիսը ArmSport-ի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ Factor.am-ը գրել  էր, որ Կասկադում անկարգություն է տեղի ունեցել, և չի բացառվում, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից ոմանք ոստիկանության աշխատակիցների են ծեծի ենթարկել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ։