Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, թե «Ադրբեջանի բոլոր օկուպացված տարածքներն ազատագրվելու են»


13:14 , 31 օգոստոս, 2020

Tert.am-ը գրում է․

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր թվիթերյան էջում անդրադարձել է 1993 թվականի օգոստոսի 31-ին Արցախյան ազատամարտի ընթացքում հայկական զորքերի կողմից Կուբաթլուի շրջանի (վարչական կենտրոնը՝ Որոտան) ազատագրմանը և հայտարարել, թե իբր «Ադրբեջանի բոլոր օկուպացված տարածքներն ազատագրվելու են»:

«27 տարի առանց Կուբաթլուի»,-գրել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Նա նաև նշել է, թե «շրջանն օկուպացվել է Հայաստանի զինված ուժերի կողմից 1993 թվականի օգոստոսի 31-ին և էթնիկորեն մաքրվել ադրբեջանցիներից»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։