Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 31, մահվան՝ 3 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 43781 է, մահվան դեպքերինը՝ 1147


10:59 , 31 օգոստոս, 2020

Հայաստանում օգոստոսի 31-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 31 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ օգոստոսի 31-ին հաստատվել է կորոնավիրուսի 43781 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 205940:

Փաստացի այս պահին բուժվում է 4912 պացիենտ:

Վերջին տվյալներով ապաքինվել է 37722 անձ:

Ընդհանուր առմամբ 1147 պացիենտ մահացել է: