Լուկաշենկոյի նստավայրին մոտեցել է ծանր տեխնիկա


19:58 , 30 օգոստոս, 2020

Pastinfo.am-ը գրում է․

Մինսկում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նստավայրի մոտ են կուտակվում զրահամեքենաներ (ԲՏՌ) եւ ռազմական բեռնատարներ: Այս մասին հայտնում Է ՏԱՍՍ-ը։

Ներկայումս Անկախության պալատի շենքը վերցված է ՕՄՕՆ-ի եւ ներքին զորքերի ստորաբաժանումների ուժեղացված հսկողության տակ: Հաղթողների պողոտան, որով շարժվում են ցուցարարները՝ ամբողջությամբ արգելափակվել է հատուկ տեխնիկայով նստավայրի դիմացը:

Ավելի վաղ օգոստոսի 30-ին հրապարակվել էր տեսանյութ, որում երեւում է, թե ինչպես են ՕՄՕՆ-ի աշխատակիցները վահանակներով շրջապատում Անկախության պալատի շենքը:

Մինսկում ընթանում է «Խաղաղության եւ անկախության երթ» բողոքի ակցիան։ Ավելի վաղ հաղորդվել է՝ Անկախության հրապարակի շրջանում ձերբակալությունների եւ ՊԱԿ շենքի մոտ ուժայինների հետ ցուցարարների բախումների մասին:

Քաղաքի կենտրոնում առավոտից սկսել են հավաքել ՕՄՕՆ-ի մարտիկներով ավտոբուսները, զինվորական փակ բեռնատարները՝ անձնակազմի տեղափոխման համար։ Բացի այդ, Անկախության հրապարակի շրջանում ջրցան մեքենաներ եւ արգելափակող սարքավորումներ են նկատվել։