Տուն եմ գնել, կեղծ պայմանագիր են կնքել, հիմա դրսում եմ մնացել, պատկան մարմիններն էլ չեն զբաղվում. քաղաքացի (Video)


19:19 , 30 օգոստոս, 2020

Tert.am-ը գրում է․

2014 թվականին առուվաճառքի պայմանագրով ես տուն եմ գնել տղայիս անունով Երևանում՝ Սարի թաղում։ Գործընթացը վավերացվել է նոտարական կարգով, բայց ես այսօրվա դրությամբ հայտնվել եմ դրսում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի նախկին բնակիչ Էմմա Կարապետյանը։

«Պայմանագրի մեջ նշված է, և ես հաստատում եմ, որ գնել եմ տան կեսը, մյուս կեսը մնացել է տան տիրոջը՝ Էվելինա Հարությունյանին։ Ես գնել եմ մի մասը սեփականության իրավունքով, մյուս մասը՝ բաժնային իրավունքով: Բայց, փաստորեն, պայմանագիրը կնքելուց նոտարը համաձայնություն է վերցրել սեփականատերերից, որ տան մյուս տերերը իմ մասի համասեփականատերերն են և Էվելինա Հարությունյանին թույլ են տալիս, որ վաճառի տունը, այդ թվում՝ նաև իմ մասը։ Կեղծ պայմանագիր են կնքել, և այս այսօր հայտնվել եմ դրսում»,- ասաց քաղաքացին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։