Պուտինը զանգահարել է Լուկաշենկոյին


16:23 , 30 օգոստոս, 2020

Pastinfo.am-ը գրում է․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Այս մասին հաղորդվում Է «Пул Первого»-ի Telegram-ալիքում։

Նշվում է, որ Պուտինն ինքն է զանգահարել Լուկաշենկոյին։ Զրույցի մանրամասները չեն ներկայացվում։

Ըստ «Пул №3»-ի լրագրող Դմիտրի Սմիրնովի Telegram-ալիքի տվյալների՝ Ռուսաստանի նախագահը շնորհավորել է Բելառուսի նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ:

Երկու երկրների ղեկավարների նախորդ զրույցը կայացել էր օգոստոսի 24-ին։ Այն ժամանակ կողմերը քննարկել են իրավիճակը Բելառուսում և «արտաքին կոնտուրում, հատկապես՝ արևմտյան ուղղությամբ»։ Բացի այդ, նրանք պայմանավորվել են, որ Բելառուսի քաղաքացիները կամավոր հիմունքներով մասնակցեն կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկումների երրորդ փուլին: