Ռուսաստանում բարձրահարկից վայր է ընկել և մահացել Գևորգ Դաբաղյանի 19-ամյա որդին


16:08 , 26 հուլիս, 2013

1in.am-ը գրում է.

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ անցյալ շաբաթ Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում հյուրանոցի բարձրահարկից վայր է ընկել դուդուկահար Գևորգ Դաբաղյանի 24-ամյա որդին: Ըստ մեր տեղեկությունների՝ մոտ 1.5 ամիս առաջ Ռուսաստանում մորը տեսակցելու մեկնած որդին հյուրանոցի պատշգամբից տաքսու ժամանելուն հետևելիս կռացել ու վայր է ընկել: 

Գևորգ Դաբաղյանի որդու հուղարկավորությունը տեղի է ունեցել երկուշաբթի օրը՝ հուլիսի 22-ին Երևանում:

«Առաջին լրատվական»-ի խմբագրակազմն այս անդառնալի կորստի առթիվ ցավակցում է Գևորգ Դաբաղյանի ընտանիքին և հարազատներին:

Հիշեցնենք, որ Արշակ Դաբաղյանը Գուրգեն Դաբաղյանի հորեղբոր որդին է: