Պարետատունը դադարեցրել է «Դվին»-ում ընթացող «Քանաքեռցի Տույի» դստեր հարսանիքը․ հրավիրված է եղել 300 հոգի (Photo). Irakanum.am


23:17 , 29 օգոստոս, 2020

Irakanum.am-ը գրում է․

Ոստիկանության և պարետատան աշխատակիցներն այս պահին «Դվին» համալիրում են։ Դադարեցվել է ռեստորանային համալիրում ընթացող հարսանիքը։ Irakanum.am-ին հայտնի է դարձել, որ «Դվին» ռեստորանային համալիրում այսօր նախատեսված էր քրեական հեղինակություն համարվող Արթուր Ղազարյանի (Քանաքեռցի Տույ) դստեր հարսանիքը։

Մեզ հայտնի դարձավ, որ Արթուր Ղազարյանի դստեր հարսանիքին հրավիրված է եղել ավելի քան 300 հոգի, ինչը խախտում է, քանի որ պարետի համապատասխան որոշմամբ թույլատրվում է մինչև 40 հոգանոց խնջույքներ։